Հասարակական

Կարդինալն էլ է պայքարել Հին Ջուղայի խաչքարերի փրկության համար

2 րոպեի ընթերցում

Կարդինալն էլ է պայքարել Հին Ջուղայի խաչքարերի փրկության համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ Ջանֆրանկո Ռավազինկարծում է, որ Հայաստանի ողջ տարածքում և ամբողջ աշխարհում սփռված խաչքարերը աղաղակում են հայոց պատմության մասին: Նա ցավում է, որ ժողովուրդների բախման արդյունքում տեղի են ունենում այնպիսի վայրագություններ, երբ ոչնչացվում են հայկական խաչքարերը: «Ես խորապես հուսով եմ, որ այսօր Փարիզում երկու երկրների ղեկավարների հանդիպումը կդառնա որոշիչ ապագայում նման վայրագությունների կրկնությունը կանխելու հարցում:Որպես մշակույթի քահանայապետության խորհրդի նախագահ` ինքս տարիներ առաջ դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին, որ ամեն ինչ արվի փրկելու այդ կարևոր պատմական վավերագրերը` Ջուղայի խաչքարերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ջանֆրանկո Ռավազին` պատասխանելով հարցին, թե ինչպես է կարդինալը վերաբերում Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը:

«Հայկական խաչքարերը, որոնք տարածված են ձեր ամբողջ տարածքով, բղավում են ձեր պատմության մասին: Դուք պետք է արժեվորեք այն հուշարձանները, եկեղեցիները, ձեռագրերը, որոնք հանդիսանում են ձեր պատմության կարևորագույն մասը»,- նշեց կարդինալը:

Տասը հազարից ավելի խաչքար է հաշվարկվել Հին Ջուղայի տարածքում, որը տարբեր ժամանակներում ոչնչացվել է: Վերջին բնաջնջումն Ադրբեջանի կառավարության կողմից տեղի է ունեցել 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն` իր հազարավոր խաչքարերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում