Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ուկրաինայում այսօր լռության օր է

Ուկրաինայում այսօր լռության օր է

ԿԻԵՎ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում այսօր հայտարարված է լռության օր. ոչ մի հանդիպում, ելույթ, հանրահավաք ու քարոզարշավ քաղաքականության եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների թեմայով: Արտահերթ ընտրությունները որոշելու են ոչ միայն խորհրդարանի այլեւ կառավարության կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, համաձայն անցկացված սոցոլոգիական հարցումների` ընտրություններից  3 օր առաջ ընտրողների 30 տոկոսը դեռեւս չեն որոշել` կմասնակցեն ընտրություններին, թե ոչ:

Համաձայն օրենսդրության` կեսգիշերից արգելվել է  որեւէ քարոզարշավի անցկացում, ներառյալ` նախընտրական տեսհոլովակների ցուցադրումը հեռուստատեսությամբ, թեկնածուների միջեւ բանավեճերի անցկացումը, քարոզչական թերթերի ու բրոշյուրների տարածումը: Փողոցներից եւ հրապարակներից պետք է հանվեն նախընտրական գովազդային պաստառները: Ընդհանուր առմամբ` ընտրություններին գրանցվել է 6 հազար 436 թեկնածու: Ամենից շատ թեկնածու` 381 հոգի, գրանցվել է Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ կուսակցությունից: «Բատկիվշինան» ընտրություններին կմասնակցնի 377 թեկնածուով: Պյոտր Պորոշենկոյի բլոկի կազմում 339 հոգի է: Համաձայն ԿԸՀ-ի տվյալների, 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցանկով, եւս 213 հոգի էլ մանդատ կստանա տարածաշրջաններից:

Խորհրդարանական ընտրություններ չեն անկացվի Դոնցեկի 8 եւ Լուգանսկի` 6 ընտրական շրջաններում:

2014թ. սեպտեմբերի 30-ի տվյալներով` Ուկրաինայի պետական ռեգիստրում գրանցված է 34 մլն 670 հազար 184 քաղաքացի, այդ թվում` 516 հազար 136 հոգի էլ արտերկրում:  Ուկրաինայում կբացվի ավելի քան 32 հազար տեղամաս: 72 երկրում կբացվի 112 տեղամաս, որից 6-ը` ՌԴ-ում, 5-ը` Գերմանիայում, 4-ական տեղամասեր` Իտալիայում, Լեհաստանում եւ ԱՄՆ-ում:

 

.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am