Հասարակական

Յուրաքանչյուր հինգ րոպեում երեխայի են սպանում աշխարհում. ՅՈՒՆՍԵՖ

1 րոպեի ընթերցում

 Յուրաքանչյուր հինգ րոպեում երեխայի են սպանում աշխարհում. ՅՈՒՆՍԵՖ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բրիտանական բաժանմունքը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը գտնել երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի նոր եղանակներ, նշելով, որ աշխարհում յուրաքանչյուր հինգ րոպեում երեխա է զոհվում բռնի մահով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես նշվում են ՄԱԿ-ի մասնագիտացած գործակալությունում, այդ մահերի մեծ մասը բաժին է ընկնում խաղաղ տարածքների, որտեղ ռազմական հակամարտություններ չեն ընթանում:

ՅՈՒՆՍԵՖ-ը արագ ուրբանիզացումը, երիտասարդության շրջանում գործազրկությունը եւ աճող սոցիալական անհավասարությունը ռիսկի գործոններ է համարում երիտասարդների համար:

Իրավապաշտպանները պահանջում են կառավարություններից իրենց օրենսգրքերը փոփոխել մինչեւ 2030 թվականը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ միայն 41 երկիր է օրենսդրական արգելք սահմանել երեխաների նկատմամբ բռնության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում