Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ավստրալիացի փաստաբանը գիրք է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ավստրալիացի փաստաբանը գիրք է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ՔԱՆԲԵՌԱ,  20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ճանաչված փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը Քանբերայի մամուլի ազգային կենտրոնում կներկայացնի իր նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenia.au.com-ը, «Անհանգստացնող ցեղասպանություն. ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» գիրքը, որը տպագրվել է Ramdom House հրատարակչատանը, հանդիսանում է հեղինակային ստեղծագործություն, որտեղ Ջեֆրի Ռոբերտսոնն իրավական բոլոր փաստարկներով ապացուցում է, որ1915թ. կատարվածը Ցեղասպանություն է: Ռոբերտսոնն Ավստրալիայում հայտնի փաստաբան է, որ զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Նա նաեւ ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հարցերով դատավորն է:

Ռոբերտսոնի գիրքը լուրջ դեր է խաղում եւ կարող է մեծ ազդեցություն ունենալ հատկապես այն ժխտողական քաղաքականության վրա, որն արդեն տարիներ շարունակ պահպանում է Միացյալ Թագավորությունը: ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանի գնահատմամբ` գիրքը մեծ ճանապարհ է հարթելու, որպեսզի փոխի Ավստրալիայի ղեկավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am