Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Վրաստանի վարչապետը խոստացել է շուտափույթ լուծում տալ ջավախահայերի կացության հետ կապված խնդիրներին

Վրաստանի վարչապետը խոստացել է շուտափույթ լուծում տալ ջավախահայերի 
կացության հետ կապված խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության` Վրաստան կատարած այցի ընթացքում առանցքային է համարում    ջավախահայերի կացության հարցերի հետ կապված խնդիրները լուծելու պայմանավորվածության ձեռքբերումը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Տաճատ Վարդապետյանն ընդգծեց, որ ջավախահայերը խնդրում են վերանայել այն օրենքը, որը վերաբերում է Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր երկքաղաքացիություն ունեն և դրա պատճառով արդեն իսկ զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից։ «Նոր օրենքը, որով խիստ սահմանափակվում է Վրաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց կացությունը Վրաստանի Հանրապետությունում, խնդիրներ է ստեղծել վիրահայերի համար, ովքեր, օգտվելով Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքից, հայկական անձնագրերով մեկնում են այլ երկրներ արտագնա աշխատանքի, հիմնականում՝ ՌԴ և Ղազախստան։ Հիմա նրանց պարտադրվում է վեց ամիսը մեկ ընդամենը 90 օր մնալ Վրաստանում»,- ասաց պատգամավորը:

 Հոկտեմբերի 6-8-ը, երբ հայկական պատվիրակությունը գտնվում էր Վրաստանում, մի խումբ ջավախահայերի կողմից նամակ է փոխանցվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որով նրանք խնդրում էին միջնորդել՝ հարցին լուծում տալու համար։ Նամակում նշված է, որ Վրաստանի իշխանությունների կողմից ստեղծված այս իրավիճակում, փաստորեն, արտագնա աշխատանքի մեկնող տան տղամարդիկ, ըստ էության, զրկվում են իրենց ընտանիքների հետ ապրելու իրավունքից, ինչն էլ ստիպում է նրանց՝ վերցնել ընտանիքն ու հեռանալ իրենց ծննդավայր Ջավախքից։ Սա էլ իր հերթին ստեղծում է պայմաններ, որպեսզի Ջավախքը հայաթափվի։ Այս հարցին վրացական կողմը խոստացել է հնարավորինս սեղմ ժամկետում լուծում գտնել և օրենքը վերանայել։

Տաճատ Վարդապետյանն ընդգծեց, թե ինքը լիահույս է, որ ջավախահայերին մտահոգող այս կարևորագույն խնդիրը վրացական իշխանությունների կողմից լուծում կստանա։ Նա բարձր գնահատեց  ՀՀ ԱԺ պատվիրակության` Վրաստան կատարած այցը՝ ընդգծելով, որ եղել են բավականին կարևոր հանդիպումներ, որոնց ընթացքում  ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ:  «Հանդիպման ընթացքում խոսվեց մի խնդրի մասին, որը ամեահրատապ  լուծումն է պահանջում, և ի պատիվ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլու՝ ասեմ, որ նա հենց տեղում արձագանքեց և խոստացավ շատ արագ լուծում գտնել։ Խոսքը կացության կարգավիճակի խնդրի մասին է։ Մենք գիտենք, որ բազմաթիվ ջավախահայեր ունեն այլ երկրների քաղաքացիություն, և նրանք, իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով Հայաստանի միջոցով մեկնել են արտագնա աշխատանքի՝ քաջատեղյակ լինելով վրաց-ռուսական հարաբերություններին, վիզային ռեժիմին, որի արդյունքում, ի դեպ, Վրաստանը օգտվել է դրանից, որովհետև նրանք, գումար վաստակելով այլ երկրներում, վերադարձել ու այդ գումարները ծախսել են Վրաստանում, այդ առումով Վրաստանին օգուտ են տվել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ քանզի Վրաստանը չունի երկքաղաքացիության մասին օրենք, շատ վիրահայեր քաղաքացիությունից զրկվել են հենց այդ պատրվակով, երբ բացահայտվել է նրանց՝ երկքաղաքացի լինելը։

Հիմա, փաստորեն, տվյալ անձը իրավունք ունի Վրաստանում ապրող իր ըտանիքում լինել տարվա մեջ ընդամենը 180 օր, այն էլ 90-օրյա ընդմիջումով․ «Պետք է վեց ամսվա մեջ 90 օր մնա, հետո առնվազն 90  օրով նորից դուրս գա Վրաստանից, հետո կրկին  90 օրով վերադառնա Վրաստան»,- ասաց Վարդապետյանը։

Պատգամավորն ընդգծում է, որ նման իրավիճակ ստեղծվել է  այն պահից, երբ Վրաստանը  սկսել է եվրոասոցացման գործընթացը: Պատգամավորը չհամաձայնեց դիտարկումների հետ, թե դա Վրաստանի իշխանությունների կողմից հակահայ դրսևորում է՝ հիշեցնելով, որ Վրաստանի վարչապետն արդեն խոստացել է շուտափույթ լուծում տալ այդ խնդիրներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am