Տարածաշրջանային

Իրանը եւ «վեցյակը» Վիեննայում բանակցություններ կսկսեն մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը

1 րոպեի ընթերցում

Իրանը եւ «վեցյակը» Վիեննայում բանակցություններ կսկսեն մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա), ինչպես սպասվում է, Վիեննայում Իրանի միջուկային դոսյեի շուրջ բանակցություններ կսկսեն մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳ նախարարությանը:

Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ Վիեննայում նաեւ կարող Է տեղի ունենալ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը ԱՄՆ-ի նրա պաշտոնակից Ջոն Քերիի հետ՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի միջնորդությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում