Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում

Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի 
ազգային պատկերասրահում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհահայ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի շուրջ 53 աշխատանք ներկայացվում է Երևանում: Հայաստանի ազգային պատկերասրահում նկարչի գործերն ամփոփող ցուցահանդեսն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Լեհաստանի առաջին տիկին Աննա Կոմորովսկան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պաշտոնատար անձինք, դեսպաններ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ: Աքսենտովիչի ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսն կազմակերպվել է Լեհաստանի և Հայաստանի նախագահների բարձր հովանու ներքո:


Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը կարևորեց ցուցահանդեսի անցկացումը՝ այն անվանելով պատմական:

«Երկու ժողովուրդների համար էլ սա կարևոր ցուցահանդես է: Այն անցկացվում է երկու երկրների նախագահների հովանու ներքո: Լեհաստանում՝ Սոպոտ քաղաքում հունիսին բացվեց Այվազովսկու և Աքսենտովիչի գործերի ցուցահանդեսը: Դրանք ևս շատ կարևոր էին, որովհետև ցույց էին տալիս երկու ժողովուրդների կապը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փարավոն Միրզոյանը:

Պատկերասրահի տնօրենը Հայաստանի և Լեհաստանի առաջին տիկիններին նվիրեց Հայաստանի կենտրոնական բանկի թողարկած «Թեոդոր Աքսենտովիչ» հուշադրամը:

Սոպոտի արվեստի պետական պատկերասրահի տնօրեն Զբիգնև Բուսկին ընդգծեց, որ իրենց համար մեծ պատիվ է ցուցադրել լեհահայ արվեստագետի գործերը Հայաստանում: «Աքսենտովիչը մեծագույն արվեստագետներից է: Շնորհակալություն եմ հայտնում Լեհաստանի և Հայաստանի նախագահներին, Լեհաստանի մշակույթի նախարարությանը՝ ֆինանսական օգնության համար, ինչպես նաև Սոպոտի քաղաքապետին»,- նշեց նա: Պատկերասրահի տնօրենն ընդգծեց նաև, որ ցուցադրությանը ներկա են Աքսենտովիչի թոռն ու ծոռը :

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի մաս կազմող արվեստի գործերը հունիսի 18-ից սեպտեմբերի 21-ը ներկայացվել էին Լեհաստանում: Այնտեղ հանրությունը հնարավորություն ունեցավ դիտել «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, որը դրվատանքի խոսքերով անդրադարձել է հայ ժողովրդի դերին և նշանակությանը Լեհաստանի պատմության մեջ: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կարնովսկին, հայ համայնքը ներկայացնող հեղինակավոր անձինք և արվեստասեր հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության կողմից ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀԱՊ տնօրեն Փ. Միրզոյանը, գիտական գծով փոխտօրեն Ա. Հակոբյանը, ՀԱՊ-ի գլխավոր վերականգնող Ի.Պողոսյանը և արվեստաբան Շ. Խաչատրյանը: Սոպոտ քաղաքի կողմից ցուցահանդեսի համակարգողն էր գեղանկարիչ Գագիկ Պարսամյանը: Հովհ. Այվազովսկու ցուցահանդեսի բացման հետ միաժամանակ, Սոպոտի պատկերասրահում բացվել է նաև հայկական ծագում ունեցող լեհ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը ևս:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am