Տարածաշրջանային

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են Սիրիայից թուրքական տարածք նետված ռումբի մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են Սիրիայից թուրքական տարածք նետված ռումբի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական սահմանին գտնվող Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցող մարտերի ժամանակ ռումբ է նետվել թուրքական տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական HaberTurk լրատվականը:

Նշվում է, որ իսլամիստ ահաբեկիչների կողմից նետված ռումբն ընկել է Սուրուչ գավառի Մյուրշիթփընար թաղամասի տներից մեկի վրա: Թեպետ մարդկային կորուստներ չեն գրանցվել, սակայն տունն ամբողջությամբ վնասվել է:

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ հոկտեմբերի 5-ին իսլամիստների արձակած ռումբն ընկել էր նույն գավառի մեկ այլ գյուղի վրա, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում