Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երեխան կարող է ինքն իրեն դոնոր դառնալ` պորտալարային արյունը պահելու շնորհիվ

Երեխան կարող է ինքն իրեն դոնոր դառնալ` պորտալարային արյունը պահելու շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում» մի քանի ամիս է` գործում է պորտալարային արյան բանկ: Արդեն երեք ընտանիք օգտվել է այդ հնարավորությունից ու ապահովագրել սեփական երեխայի առողջությունը արյան քաղցկեղով հիվանդացության դեպքում:  Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց  «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը: «Նոր ծնված երեխայից կարող են վերցնել պորտալարային արյուն ու պահել, հետագայում, եթե լինեն հիվանդություններ, իսկ որևէ մեկս դրանից ապահովագրված չենք, երեխայի իսկ արյունը կփրկի իրեն: Էլ դոնորներ չեն փնտրի: Սա նորություն է գոնե Հայաստանի համար, բայց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է այդ մեթոդին. մեր հարևան Վրաստանն արդեն հինգ տարի է, որ կիրառում է այն»,- ասաց բժիշկը:

Պորտալարային արյան պահպանումը վճարովի ծառայություն է, այն գործում է ռեեստրի ներսում, բայց համակարգվում է միջազգային կազմակերպության կողմից:

«Սարքավորումներով ապահովված ենք, ռեեստրն է իրականցնում: Մենք պայմանագրեր ենք կնքել տասից ավելի ծննդատների հետ ու արդեն ունենք պորտալարային արյուն հանձնած անձինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սևակ Ավագյանը` հույս հայտնելով, որ տեղեկացվածության բարձրացման պարագայում նման տարբերակով երկրաչափական պրոգրեսիայով կաճի այն մարդկանց քանակը, ովքեր կդիմեն արյունը նման եղանակով պահելու ձևին:

Բժշկի հավաստամամբ` արյան սեփականատերը երեխան է, ով ցանկացած ժամանակ կարող  է ստանալ արյունը: «Արյունը պահվում է մինչև 18 տարեկանը` հեղուկ ազոտի մեջ, մինուս 182 աստիճանի պայմաններում, ու ցանկացած պահի, երբ նրան անհրաժեշտ կլինի, կտրամադրվի»,- հայտնեց Սևակ Ավագյանը` հավելելով, որ ապագայում ցողունային բջիջների ու գենային ինժեներիայի շնորհիվ հնարավոր կլինի բուժել ոչ միայն արյան քաղցկեղը, այլ զանազան այլ հիվանդություններ:

Գործունեության 15 տարիների ընթացքում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում» դոնոր է դարձել ավելի քան 26 հազար մարդ, որոնցից 6 հազար 500-ը` Սփյուռքից` Միացյալ Նահանգների, Հունաստանի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի, Անգլիայի, Նիդերլանդների, Կիպրոսի, Վրաստանի հայկական գաղթօջախներից:

Մինչ օրս աշխարհի տարբեր երկրներից ռեեստրին դիմած 3150 հիվանդի հետ նախնական համընկնող 2769 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am