Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Սերգո Կարապետյանն ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին

Սերգո Կարապետյանն ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` սեպտեմբերի 26-ին, ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին: Հանդիպման նպատակն է եղել հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը և համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի քննարկումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պարոն Կարամեկյանը տեղեկացրել է, որ վերջերս Սան-Պաուլո քաղաքում ստեղծվել է Բրազիլիա-Հայաստան առևտրային պալատ, որը հետաքրքրված է Հայաստանում արտադրվող ագրոպարենային ապրանքների արտահանմամբ դեպի Բրազիլիա: Նա նշել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում ծանոթացել է տեղական արտադրատեսակներից շատերին և համոզված է, որ դրանք մրցունակ տեղ կարող են գրավել բրազիլական շուկայում:

Համակարծիք լինելով հյուրի հետ` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է պարոն Կարամեկյանին 2015 թվականին Սան-Պաուլոյում կազմակերպել հայ-բրազիլական բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի կողմերին ծանոթանալ երկու երկրներում թողարկվող պարենային ապրանքներին և խթան կհանդիսանա գործարար կապերի հաստատմանը: «Հայաստանն  ունի  հնարավորություններ Բրազիլիա արտահանելու գինիներ, հյութեր, պահածոներ և այլն: Վստահ եմ, որ հայկական արտադրանքը մեծ հետաքրքրության կարժանանա բրազիլական շուկայում», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը: 

Նախարարը նաև նպատակահարմար է համարել մշակել և նախապատրաստել ստորագրման երկկողմ համագործակցության համաձայնագիր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am