Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազատության հրապարակում ազգային պար են սովորեցրել

Ազատության հրապարակում ազգային պար են սովորեցրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրով Ազատության հրապարակում կազմակերպվել է ազգային պարերի ուսուցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «Կարին» ավանդական երգի-պարի համույթի նախաձեռնությամբ՝ այդպիսով ազդարարելով նաև «Ազգային պարի դպրոց» ծրագրի մեկնարկը, որով ազգային պարը դպրոցներում կդառնա պարտադիր առարկա:

Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է ծրագրի կարևորությունն ու համոզմունք հայտնել, որ ազգային պարերի նկատմամբ նման ուշադրությունը արդյունքներ կտա ու կնպաստի ազգային արժեքների ոչ միայն վերականգնմանը, այլև տարածմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]