Քաղաքականություն

Միջազգային հանրությունն ընկալում է ԼՂ հակամարտության կարգավորման Հայաստանի դիրքորոշումը. Էդվարդ Նալբանդյան

2 րոպեի ընթերցում

Միջազգային հանրությունն ընկալում է ԼՂ հակամարտության կարգավորման Հայաստանի դիրքորոշումը. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկրների հետ շարունակում է համատեղ ջանքերը Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «2009-2013թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված 5 կարևորագույն համատեղ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ վերահաստատում են, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն այսօր լիակատար ընկալում է գտնում միջազգային հանրության կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Չնայած Ադրբեջանում ամենաբարձր մակարդայով հնչող սադրիչ և ռազմատենչ հայտարարություններին, խաղաղությունը խաթարելու փորձերին՝ միջազգային հանրությունը շարունակում է ջանքերն Ադրբեջանին կառուցողական դաշտ հետ բերելու նպատակով: «Դրա մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին կոչերը»,- նշեց Նալբանդյանը:

Նախարարն ընդգծեց, որ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն են ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների`համանախագահ երկրների նախագահների նախաձեռնությամբ կազմակերպված՝ օգոստոսին` Սոչիում, սեպտեմբերին՝ Նյուպորտում կայացած և հոկտեմբերին Փարիզում կայանալիք հանդիպումները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում