Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Շարմազանովը բելառուս գործընկերոջը հրավիրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը

Շարմազանովը բելառուս գործընկերոջը հրավիրեց Հայոց ցեղասպանության 100-րդ 
տարելիցի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այդ երկրի ազատագրման համար իրենց կյանքը զոհած հայազգի մարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար կտեղադրվի: Այս մասին Ազգային ժողովում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին: «Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բելառուսի ազատագրմանը մասնակցել է ավելի քան 60 հազար հայ, որից 15 հազարը զոհվել է: Մենք չէինք կարող անտեսել այդ փաստը»- ընդգծեց նա:

Խոսելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին` բելառուս պաշտոնյան անդրադարձավ ուկրաինական ճգնաժամին և նշեց. «Մենք պետք է մեր ներդրումը ունենանք, որ ուկրաինական հակամարտությունն ու նմանատիպ հարցերը լուծվեն միայն խաղաղ ճանապարհով, որ չլինեն մայրերի, կանանց ու երեխաների արցունքները»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, կարևորելով երկու երկրների ջանքերը` պայքարելու ֆաշիզմի, նացիզմի ու նմանօրինակ գաղափարախոսությունների դեմ, խոսեց Հայոց ցեղասպանությունը դատապարտելու անհրաժեշտության մասին: «Երկրորդ աշխարամարտից առաջ Ադլոֆ Հիտլերը հայտարարեց` «Հիմա ով է հիշում հայերի ցեղասպանության մասին», բայց եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, չէին լինի հաջորդող ցեղասպանությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Նա իր բելառուս գործընկերոջը հրավիրեց մասնակցել 2015-ի` Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին: «Առիթից օգտվելով նշեմ, որ վաղն առավոտյան բելառուսական պատվիրակությունը գնալու է Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք կմատուցի Հայոոց ցեղապանության զոհերի հիշատակին»,- հայտնեց Շարմազանովը:

Սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում կայացավ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am