Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Թուրքիայի օրհներգի երաժշտության հեղինակը հայ է. HaberTurk

Թուրքիայի օրհներգի երաժշտության հեղինակը հայ է. HaberTurk

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական HaberTurk հեռուստաալիքի «Պատմության հետին սենյակը» ծրագրի հեղինակ Մուրադ Բարդաքչըն պատմել է աշխարհահռչակ շանսոն Շառլ Ազնավուրի` ազգությամբ հայ լինելու մասին եւ ցուցադրել նրա կատարմամբ հանրահայտ երգի տեսահոլովակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երգի հնչելուց հետո ծրագրի ինտերնետային հասցեին եւ հաղորդավարի հեռախոսահամարին ունկնդիրները հաղորդագրություններ են ուղարկել եւ դժգոհել հայերեն երգ հնչեցնելու համար:

Դրան ի պատասխան Բարդաքչըն ուղիղ եթերում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ եւս 2 հայերեն երգ է հնչեցնելու: Միաժամանակ նա ասել է. «Որեւէ երգից կամ երգչից վախենալը չի սազում Թուրքիային: Ի՞նչ է` մի երգը կարող է երկի՞ր քանդել: Եթե պետությունն այնքան խղճուկ է, որ պետք է մեկ երգով քանդվի, ուրեմն թող քանդվի»:

Թուրք հաղորդավարը իրենից դժգոհող հեռուստադիտողներին հիշեցրել է, որ Թուրքիայի Հանրապետության պետական оրհներգի երաժշտության հեղինակը ազգությամբ հայ կոմպոզիտոր Էդգար Մանասն է: «Դե որ այդպես է` Թուրքիայի պետական հիմնը եւս մի երգեք ու մի հնչեցրեք», -ասել է նա:

Այդ անմիտ դժգոհությունից խիստ զայրացած թուրք հաղորդավարը հաղորդման ժամանակ ծրագրի տեխնիկական կազմին կարգադրել է մեկ անգամ եւս հեռարձակել Ազնավուրի երգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am