Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայկական բանակը Ադրբեջանին պարտադրեց գնալ բանակցությունների. Արմեն Ռուստամյան

Հայկական բանակը Ադրբեջանին պարտադրեց գնալ բանակցությունների. Արմեն 
Ռուստամյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ավելի լավ են, քան պատերազմները, սակայն այդ հանդիպումներից մեծ ակնկալիքներ չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր սադրիչ քաղաքականությունը, և շատ հարցերում ուղղակի հնարավոր չէ այդ երկրի հետ համաձայնության հասնել, այդ հանդիպումներից մեծ ակնկալիքներ չունի: «Ինչպե՞ս կարելի է բանակցել մի կողմի հետ, որը բացարձակապես չի պատկերացնում՝ իր զիջումները որոնք պիտի լինեն։ Այն, ինչ Ադրբեջանը ներկայացնում է, դա միակողմանի զիջումներ է ենթադրում հայկական կողմից: Եթե մի ձեռքով բանակցությունների մեջ ես, մյուս ձեռքով՝ պատերազմի դաշտում, սա չի կարող համարվել նորմալ գործընթաց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց Ռուստամյանը։

Պատգամավորը կարծում է, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը չէր կարող Պուտինի հետ հանդիպմամբ սահմանափակվել, քանզի մանդատը մեկն է՝ եռանախագահներ կան, և այդ եռանախագահների մանդատը չի կարող փոխվել որևէ այլ ձևաչափով։ «Եվ կարծում եմ, որ դրա պատճառով է, որ այդ հանդիպմանը հետևել է նաև հանդիպումը Ջոն Քերիի հետ, և չեմ բացառում, որ լինի նաև հանդիպում ֆրանսիական կողմի հետ, որը նորմալ եմ համարում»,- պարզաբանեց Ռուստամյանը:

Հարցին, թե  արդյոք որևէ դինամիկա տեսնու՞մ է այս հանդիպումներում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ  իր կարծիքով՝ դինամիկան պարտադրել է հայկական բանակը, երբ հետ  է մղել հակառակորդի լայն ճակատով  հարձակումները։ Ըստ Ռուստամյանի՝ սա ստիպեց ադրբեջանական կողմին նորից գալ բանակցությունների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am