Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանական ԶԼՄ-ների արխիվներից հանվում են բանակի օգոստոսյան կորուստների մասին լուրերը

Ադրբեջանական ԶԼՄ-ների արխիվներից հանվում են    բանակի օգոստոսյան 
կորուստների մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննություն մտցնելու վերաբերյալ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի գոստոսի 29-ին ունեցած հայտնի ելույթից հետո այդ երկրի օլիգարխներին պատկանող ԶԼՄ-ների արխիվներից սկսել են հանվել օգոստոսի սկզբին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների հետ Ադրբեջանի սահմաններում ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների ժամանակ կրած կուրուստների վերաբերյալ լուրերը:

Ռամիզ Մեհտիեւը ադրբեջանական թերթերի, էլեկտրոնային ԶԼՄ-ների եւ օլիգարխներին պատկանող ԶԼՄ-ների խմբագիրների հետ անցկացրած հավաքում նրանց խստորեն քննադատել էր օգոստոսի սկզբին հայկական զորքերի հետ շփման գծում ադրբեջանական բանակի կողմից իրագործված դիվերսիոն գործողություններում խայտառակ պարտության արդյունքում կրած կորուստների վերաբերյալ հրապարակումներ անելու համար եւ հայտարարել, որ «այդ բոլորը երկրի թշնամիների կողմից օգտագործվում է տեղեկատվական պատերազմում», ինչը վտանգում է «գլոբալ մարտահրավերների պայմաններում Ադրբեջանի տեղեկատվական անվտանգությանը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներիշխանական աղբյուրը «Ազադլըգ» թերթին հայտնել է, որ Մեհտիեւի այն արտահայտությունից հետո, թե իրեն հայտնի է այն ոչ ընդդիմադիր ԶԼՄ-ների անունները, որոնք հանդես են եկել նման հրապարակուններով, օլիգարխները դա ընդունել են որպես իրենց արված զգուշացում եւ անմիջապես կարգադրել կայքերի արխիվներից ջնջել օգոստոսյան «փոքրիկ պատերազմի» հետ կապված լուրերը:

Ադրբեջանում 1990-ականների կեսերից ազատ ԶԼՄ-ները խեղղդելու եւ դրանց վրա վերահսկողություն սահմանելու քաղաքականությունն իրագրծվում էր նախագահականի կողմից, բայց 2004 թվականից սկսած նկատվում է օլիգարխների կողմից ԶԼՄ-ների ստեղծման իրարանցում եւ նրանց վրա կենտրոնացված վերահսկողության աստիճանական կորուստ, ինչը պարզորոշ դրսեւորվում է վերջին շրջանում նախագահ Ալիեւի ձեռքում քաղաքական-տնտեսական իշխանության կենտրոնացման ֆոնի վրա:

«Այն մասին, որ «գլոբալ մարտահրավերների պայմաններում տեղեկատվական անվտանգության» թեման Մեհտիեւի համար ընդամենն իր ընդդիմախոսներին ուղերձներ հղելու հարթակ է, վկայում է այն փաստը, որ նրա հետ հանդիպման եկած իշխանամետ ԶԼՄ-ների խմբագիրներին չի ներկայացվել գործողությունների եւ հանձնարարականների կոնկրետ պլան, քանի որ այն չի պատրաստվել անհրաժեշտության բացակայության պատճառով», -գրում է թերթը:

«Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մեհտիեւի ելույթի հետ կապված հայտարարել է, որ իշխանամետ ԶԼՄ-ներին պետությունը տարեկան 20-30 մլն մանաթ ոչ պաշտոնական խրախուսում է հատկացնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]