Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիտվա-Արցախ խորհրդարանական խմբի անդամները կմեկնեն Արցախ

Լիտվա-Արցախ խորհրդարանական խմբի անդամները կմեկնեն Արցախ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարով, եւ պետք է հաշվի առնվեն հակամարտության կարգավորման երեք կարեւոր սկզբունքները: Պատերազմը պետք է բացառվի, եւ պետք է բացառվի ռազմական ճանապարհով խնդրի կարգավորման տարբերակը: Տեսակետը Լիտվայի խորհրդարանի պատգամավոր, Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամ Դալիա Կուոդիտեինն է: 

«Պատերազմը շատ վատ լուծում է, դա սարսափելի է: Այսօր ձեր նախագահի հետ խոսում էինք այդ հարցի շուրջ եւ մենք պարզեցինք, որ մեր կարծիքները համընկնում են: Նա ասաց, որ Հայաստանը խաղաղության կողմնակից է եւ ցանկանում է ԼՂ հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Արցախի ժողովուրդը ցանկանում է խաղաղ ապրել, եւ այն ցանկանում է, որ հարգվի իր ինքնորոշման իրավունքը: Մարդիկ մահանում են միայն նրա համար, որ ցանկանում են խաղաղ ապրել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դալիա Կուոդիտեն` հավելելով, որ ժողովրդավարական արժեքներ կրող եւ հումանիստական գաղափարներ ունեցող ցանկացած պետություն պետք է բացառի պատերազմն ու ջանքեր ներդնի խաղաղության հաստատման համար:

Տիկին Կուոդիտեն ասաց, որ երկուշաբթի իր ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Արցախ եւ այնտեղ կհանդիպի ԼՂՀ ղեկավարությանը, պատգամավորներին, քաղաքացիներին: «Ստեփանակերտում կքննարկենք մեր ապագա համագործակցության ծրագրերը, առաջիկայի նախագծեր կկազմենք: Կարծում եմ` դա կլինի հաջողված ե արդյունավետ այցելություն»,- նշեց նա:

Լատվիացի խորհրդարանականն հայտնեց, որ տեղյակ է Ադրբեջանի «սեւ ցուցակի» մասին, եւ  կարծում է, որ ինքն արդեն այդ ցուցակում կա: «Դա Ադրբեջանի ղեկավարության ընտրությունն է, իմ ընտրությունն էլ Արցախ այցելելն է»,- շեշտեց Կուոդիտեն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը` նա ասաց, որ հանդիպման ժամանակ շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այն առթիվ, որ ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձեւը: Նա չբացառեց, որ մի օր էլ Լիտվան կճանաչի Արցախի անկախությունը: «Իհարկե դա հենց վաղը տեղի չի ունենա, բայց ես չեմ բացառում, որ մի օր էլ Լիտվան կճանաչի Արցախի անկախությունը»,- հավելեց Կուոդիտեն:

Երեւանում է Լիտվայի Հանրապետության Սեյմի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությունը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն:  Օգոստոսի 30-ին նրանց ընդունել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ավելի ուշ պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]