Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ցանկացած հնարավորություն

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման 
ցանկացած հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ցանկացած հնարավորություն: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը ՄԱԿ Գլխավոր ասամբելայի նստաշրջանի շրջանակներում կամ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ: «Մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում, որ ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ընդգծեց դիվանագետը:

Հնարավոր հանդիպման վայրն իր հարցազրույցներից մեկում նշել էր Կովկասի հարցերով Կառնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը, ում խոսքերով՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը կանցկացվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի 10-ին Սոչիում, որը նախաձեռնվել էր Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am