Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անիի ավերակների տակ թունելների հսկայական ցանց կա. թուրք հետազոտող

Անիի ավերակների տակ թունելների հսկայական ցանց կա. թուրք հետազոտող

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտվող և շուրջ 5000 տարվա պատմություն ունեցող պատմական հայկական Անի քաղաքի տակ հայտնաբերվել են գաղտնի թունելներ, սենյակներ, խցեր, հսկայական միջանցնքեր, անհավանական անկյուններ և թակարդներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Hurriyet Daily News-ը, այս մասին Կարսի Կովկասյան համալսարանում կայացած «Միջազգային Անի-Կարս սիմպոզիումի» ժամանակ հայտնել է պատմաբան Սեզայի Յազիջին:

Նա նշել է, որ քաղաքի տակ գտնվող գաղտնի թունելներն այնքան խճճված են, որ կարող են ցանկացած մարդու շեղել ճիշտ ուղղությունից: Յազիջին նշել է, որ 2011 թվականին իր հետազոտությունների ժամանակ հանդիպել է շատ կարևոր տեղեկատվության. 20-րդ դարի ականավոր դեմքերից մեկը`Գեորգի Իվանովիչ Գուրջիևը, ով իր մանկության և պատանեկության տարիների մեծ մասն անց է կացրել Կարսում, 1880-ական թվականներին իր ընկեր Պողոսյանի հետ երկար ժամանակ աշխատել է Անիի մեկուսի վայրերից մեկում: Օրերից մի օր Անիի թունելներից մեկը փորելու ժամանակ նրանք հայտնաբերել են մեկ այլ` նոր ու նեղ թունել, որը փակված է եղել քարերով: Քարերը հեռացնելուց հետո նրանք այստեղ հայտնաբերել են սենյակ, որտեղ եղել են հնացած կահույք, կոտրված ծաղկամաններ և կաթսաներ: Թեպետ Գուրջիևը փայլուն խոսել է հայերեն, այդուհանդերձ նա չի կարողացել կարդալ այնտեղ եղած հայերեն գրությունները, քանի որ դրանք եղել են հին հայերենով: Ավելի ուշ նրանք պարզել են, որ գրությունները նամակներ են եղել, որոնք մի վանականը հասցեագրել է մեկ այլ վանականի: Ի վերջո Գուրջիևն իմացել է, որ այստեղ 6-7-րդ դարերի ընթացքում գործել է դպրոց և վանական համալիր:

Յազիջիի համոզմամբ, Գուրջիևն առաջինն է եղել, որ հիշատակել է Անիի ավերակների տակ գտնվող վանական համալիրի մասին: Թուրք հետազոտողի համոզմամբ` պատմական հայկական մայրաքաղաքի տակ կան շուրջ 823 ստորգետնյա կառույցներ և քարանձավներ, որոնք տեղակայված են 500 մետր խորության վրա: Յազիջին համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այս վայրերին և կառուցի հետիոտնի համար նախատեսված ճանապարհներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]