Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսել է ԼՂ հակամարտության անհապաղ կարգավորման անհրաժեշտության մասին

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսել է ԼՂ հակամարտության 
անհապաղ կարգավորման անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի 21-ի առավոտյան զինված հակամարտությունների կանխարգելման վերաբերյալ քննարկում է իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, քննարկմանը ելույթով է հանդես եկել նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: Նա ընգծել է, որ հակամարտությունների առաջացումը կանխելուն ուղղված միջոցառումների կարևորության հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև, որպեսզի կանխարգելվի սառեցված հակամարտությունների վերսկսումը այն դեպքում, երբ դրանց լուծումը մնացել է առկախված:

«Նման դեպք է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որտեղ Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, բռնի ուժ կիրառեց Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, որը կյանքի էր կոչել ինքնորոշվելու իր իրավունքը: Վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցան գերլարվածության ահազանգող դրսևորումներ և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճ, ինչպես նաև ադրբեջանական բանակի կողմից մտադրված ներխուժումներ և դիվերսիոն գործողություններ»,- նշել է Մնացականյանը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսել է նաև վերջին շրջանոււմ տարբեր էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների թիրախավորման և զանգվածային կոտորածի մասին, որոնք իրականացվում են այնպիսի ահաբեկչական խմբավորումների կողմից, ինչպիսին է «Իսլամական պետությունը»: Մնացականյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի համակարգը պետք է կենտրոնացնի իր ուժերը և անհապաղ գործի անցնի, իսկ Անվտանգության խորհուրդը անհապաղ ուսումնասիրի եզդիների ողբերգական իրավիճակը:

Ի պատասխան Ադրբեջանի մշտական ներկայացուցչի հայտարարությանը ԼՂ հակամարտության վերաբերյալ, որտեղ Բաքվի ներկայացուցիչը հերթական անգամ մեղադրանքներ է ներկայացրել հայկական կողմին, Մնացականյանը երկրորդ անգամ խոսքի իրավունք է խնդրել: Նա ընդգծել է հակամարտության վերսկսումից խուսափելու անհրաժեշտությունը` կոչ անելով դասեր քաղել վերջին շրջանի լարված իրավիճակի հետևանքներից: «Երկընտրանքն իսկական աղետ կլինի, Հայաստանը որևէ կերպ շահագրգռված չէ պատերազմում, այլ ցանկանում է պայքարել խաղաղության համար»,- նշել է Մնացականյանը: Կոչ անելով գալ փոխհամաձայնության` նա նշել է, որ Հայաստանն ամբողջապես աջակցում է 2011 թվականի Կազանի համաձայնագրին: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է զինադադարի համաձայնագրերին հավատարիմ մնալու, ինչպես նաև հնարավորինս շուտ վստահելի միջոցների կիրառման անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am