Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանի և Վրաստանի միջև էներգամատակարարման ծավալները կմեծանան

Հայաստանի և Վրաստանի միջև էներգամատակարարման ծավալները կմեծանան

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան այցելած Վրաստանի պաշտոնական պատվիրակության կազմում Երևանում է նաև Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Քալաձեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, օգոստոսի 21-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախարարների հանդիպումը: Հանդիպումից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է որ, գործընկերոջ հետ քննարկել են էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարներն ու խնդիրները: Նրա խոսքով առաջիկա կարևորագույն ծրագրերից մեկը Հայաստանի և Վրաստանի միջև էներգամատակարարման ծավալների մեծացման ծրագիրն է, համաձայն որի՝ ներկայիս 200 մգՎտ թողունակությունը հնարավոր կլինի հասցնել 700 մգՎտ-ի, կառուցվելիք 400 կՎտ բարձ լարման գծի և հաստատուն հոսանքի ներդիրի շնորհիվ:

Նախարարը կարևորել է նաև վթարային իրավիճակների պայաններում  երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության փորձը, և շնորհակալություն հայտնել վրացական կողմին գազատարի վթարների ընթացքում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար:

Ի դեպ, վերջերս Վրաստանում ևս տեղի ունեցավ էներգամատակարարման խափանում, որի ընթացքում Հայաստանն իր հերթին կարողացավ օգնության ձեռք մեկնել հարևան երկրին:

Վրաստանի էներգետիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար և  կարևորել Հայաստան-Վրաստան էներգետիկ կապերը: Նա նշել է, որ համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություն կա և երկու կողմերն էլ գործնական են տրամադրված դրանք զարգացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am