Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Աբդուլլահ Գյուլը հայտարարել է երկրի հաջորդ վարչապետի անունը

Աբդուլլահ Գյուլը հայտարարել է երկրի հաջորդ վարչապետի անունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը գործարարների և արվեստագետների համար կազմակերպած հրաժեշտի ընթրիքի ժամանակ բացահայտել է երկրի ապագա վարչապետի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Գյուլը հայտնել է, որ օգոստոսի 27-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կուսակցության ղեկավար և Թուրքիայի վարչապետ է ընտրվելու ներկայիս արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: 

«Դավութօղլուին ես եմ բերել դեպի քաղաքականություն և պետական գործունեություն: Մեզ հաջորդած սերնդի ամենահաջող անուններից մեկն է: Հուսով ենք, որ նա կհաջողի, իսկ մենք նրան կաջակցենք»,- հայտարարել է Գյուլը: Նա կրկին նշել է, որ նախագահի լիազորությունները թոթափելուց հետո պատրաստվում է մնալ քաղաքականության մեջ:

Գյուլն ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձն էր, ով հայտարարել է երկրի ապագա վարչապետի անունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am