Քաղաքականություն

Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեպետ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում իրավիճակը լարված է եւ հակառակորդը պարբերաբար դիվերսիոն հարձակումներ է գործում, սակայն հայկական զինված ուժերը կարողանում են կատարել իրենց առջեւ դրված պարտականություններն ու իրավիճակն այնպիսին չէ, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ աջակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին աջակցության խնդրով` բացառապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում:

«Այժմ նման իրավիճակ չէ, եւ հայկական զինված ուժերը, առանց լուրջ համալրումների, կարողանում են պաշտպանել մեր երկրի սահմաններն ու մեր ժողովրդի անվտանգությունը: Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին աջակցության խնդրով` միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում: Այժմ մենք ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ ինչպես ՀԱՊԿ-ը այնպես էլ մնացած միջազգային կառույցները պետք է սթափ գնահատեն իրավիճակն ու դատապարտեն Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում