Տարածաշրջանային

Ալիեւը մեկնել է առաջնագիծ` քաջալերելու իր դիվերսանտներին

1 րոպեի ընթերցում

Ալիեւը մեկնել է առաջնագիծ`     քաջալերելու իր դիվերսանտներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր շքախմբով մեկնել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի հյուսիսարեւելյան գոտի` Գուզանլը ավան, որը ադրբեջանցիները համարում են նախկին Աղդամի շրջանի վարչական կենտրոն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է haqqin.az-ը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Նշվում է, որ Ալիեւն այցելել է Աֆեթլի գյուղ եւ հանդիպել զինծառայողների հետ: Ենթադրվում է, որ մոտ ժամանակում Ալիեւը կհանդիպի վերջին շրջանում ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքների հետ:

Musavat.com կայքը հայտնում է, որ երեկ կեսօրից սկսած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են մեկնել Գուզանլը, որտեղ այսօր պետք է պետական պատասխանատուների հավաք անցկացվի: Ենթադրվում է, որ Ալիեւը իր ակտիվի հետ հանդիպումը կազմակերպել է առաջնագծում` սեփական բանակին քաջալերելու նպատակով:

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի իրագործած դիվերսիոն գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը տասնյակ զինվորներ է կորցրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում