Տարածաշրջանային

Ադրբեջանի ղեկավարության մտագարային երեւակայությունը. երկրում գործում է հայկական լոբբիի հետ կապված իրավապաշտպանների հակազգային խումբ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ղեկավարության մտագարային 			    երեւակայությունը. երկրում գործում է հայկական լոբբիի հետ կապված իրավապաշտպանների հակազգային խումբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների թշնամի Ադրբեջանի ղեկավարության երեւակությունը հասել է մտագարության այնպիսի աստիճանի, որ այդ երկրի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ «մեծ կասկածներ կան, որ Ադրբեջանում գործում է հայկական լոբբիի հետ կապված հակազգային խումբ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան այդ հայտարարությունն արել է ի պատասխան հայտնի իրավապաշտպան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսի նկատմամբ «հայրենիքի դավաճանության», «լրտեսության» մտացածին մեղադրանքներ առաջադրելու կապակցությամբ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ առաջատար երկրների բացասական արձագանքին:

Լեյլա Յունուսը զբաղվում է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին հաշտեցնելու ուղղությամբ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ ժողովրդական դիվանագիտությամբ:

Ալի Հասանովը հայտարարել է, որ «արտասահմանում եւ երկրի ներսում տարբեր շրջանակների կողմից հարցը քաղաքականացնելուն ուղղված փորձերը արդյունք չեն տալու»:

Նրա խոսքով, այն, որ հայկական եւ ադրբեջանական մամուլում ի պաշտպանություն հայտնի իրավապաշտպանի հոդվածներ են հրապարակվում, խոսում է այն մասին, որ Ադրբեջանում գործում է հայկական լոբբիի հետ կապված իրավապաշտպանների խումբ, որը, իր խոսքով, «աշխատում է ադրբեջանական հասարակության մեջ անվստահության մթնոլորտ ստեղծել, խարխլել ազգային միասնությունը, արտասահմանում Ադրբեջանի մասին բացասական կարծիք ձեւավորել»:

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հիվանդ, հակահայ մտածելակերպի արգասիք, սեփական անհաջողությունները, երկրում հեղինակության վերջնական անկումը «փրկելու» հնարարանք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում