Հասարակական

Ականի պայթյունից վիրավորված Ռուբեն Խլղաթյանին 2 օրից դուրս կգրեն հիվանդանոցից

1 րոպեի ընթերցում

Ականի պայթյունից վիրավորված Ռուբեն Խլղաթյանին 2 օրից դուրս կգրեն հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում ականի պայթյունից վիրավորված Ռուբեն Խլղաթյանը երկու օրից դուրս կգրվի հիվանդանոցից: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա տեղեկացմամբ` տուժածներից Արթուր Բաղդասարյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, իսկ Գառնիկ Ավետիսյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում է և պետք է վիրահատվի: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Խլղաթյանն ու Գառնիկ Ավետիսյանը վիրահատվել են: Վիրահատել էին Ռուբեն Խլղաթյանի ձեռքի 5-րդ կոտրված մատը, իսկ գանգուղեղային սալջարդի համար վիրահատության կարիք չէր եղել: Գառնիկ Ավետիսյանը, ով սրունքի բաց կոտրվածք էր ստացել, ևս բարեհաջող վիրահատության է ենթարկվել:

Հուլիսի 22-ին` առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում, ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել էր ականապատ տարածքում: Մեքենայում գտնված 4 անձանցից մեկը տեղում մահացել էր, իսկ 3-ը, որոնց թվում է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ուղղաթիռով տեղափոխվել էին Երևան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում