Արցախի մարտական հենակետում զինծառայող է զոհվել
10:22, 18 Հուլիս 2014
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում հուլիսի 18-ին` ժամը 07:00-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գևորգ Ավագյանի ընտանիքի անդամներին, ծառայակիցներին ու հարազատներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում