Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի 
նախագահ Ժան-Կլոդ Յունկերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը Եվրոպական հանձնաժողովի նորընտիր նախագահին մաղթել է ամենայն բարիք և արգասաբեր գործունեություն:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ժան-Կլոդ Յունկերի պաշտոնավարության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ` բացելով փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ:

«Եվրոպական Միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչը մենք մեծապես գնահատում ենք:

Վերահաստատում եմ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունները զարգացնելու հանձնառությունը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am