Քաղաքականություն

Անրի Ռենոն անհնար է համարում Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը

2 րոպեի ընթերցում

Անրի Ռենոն անհնար է համարում Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրասիան չի կարող զենք կամ սպառազինության վաճառել Ադրբեջանին: Հավաստիացումը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Անրի Ռենոնն ասաց, որ չի տիրապետում տեղեկատվությանը, որ Ֆրանսիան զենք է վաճառել Ադրբեջանին եւ համոզված է, որ նման բան չի լինի: «Չունեմ նման տեղեկատվություն, իսկ պատճառն այն է, որ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, չէր կարող չհարգել ու չպահպանել այն բոլոր դրույթները, որոնք հաստատված են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից. այն է՝ ձեռնպահ մնալ, կտրականապես մերժել զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»,-հայտարարեց դեսպանը:

Ադրբեջանը չի պահպանում Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի կետերը եւ տարեցտարի ավելի խոշոր չափերով է խախտում այն: Հարեւան պետությունը հատկապես ձեռք է բերում մարտական տանկեր, զրահամեքենաներ եւ հեռահար հրանոթներ:Ադրբեջանին զենքի մատակարարման հիմնական պետություններն են` Ռուսաստանը, Իսրայելն ու Ուկրաինան: 2007 թվականից Ռուսաստանի Դաշնությունը սառեցրել է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրագործումը, որեւէ խոչընդոտող հանգամանք չկա, եւ այդ երկիրը կարող է զենք վաճառել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում