Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱԺ-ում հանդիպում է կայացել անհայտ կորած անձանց հարազատների հետ

ԱԺ-ում հանդիպում է կայացել անհայտ կորած անձանց հարազատների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հուլիսի 11-ին հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են անհայտ կորած անձանց որոնումներին եւ նրանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցության խնդիրները: Ներկաները բարձրացրել են անհայտ կորածների կարգավիճակի ճանաչման վերաբերյալ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության հարցը: Նշվել է, որ նախորդ գումարման խորհրդարանում շրջանառության մեջ էր դրվել անհայտ կորածի մասին օրենքի նախագիծ, որը, սակայն, շրջանառությունից հանվել է:

Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանը խոստացել են առաջիկայում խնդիրները քննարկելու նպատակով հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ եւ ճշտել օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրների վերաբերյալ նրանց դիրքորոշումը: Նրանք պատրաստակամություն են հայտնել  առաջիկայում եւս հանդիպել ու քննարկել անհայտ կորածների հարազատների առաջարկներն ու խնդիրները:

Հանդիպումը նախաձեռնել էր «Առողջության եւ կրթության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերն է եւ այդ համագործակցության շրջանակներում աշխատում է ղարաբաղյան հակամարտությունից մինչ օրս անհայտ կորած ազատամարտիկների, զինվորականների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am