Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ճապոնացի խայտառակված հիստերիկ պատգամավորը պաշտոնաթողություն Է խնդրել

Ճապոնացի խայտառակված հիստերիկ պատգամավորը պաշտոնաթողություն Է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Հյոգոյի պրեֆեկտուրայի օրենսդիր ժողովի պատգամավոր Ռյուտարո  Նոնոմուրան, որը հաշված օրերում Համացանցի աստղ Է դարձել  այն հիստերիկայի շնորհիվ, որը նա սարքել Էր, երբ իրեն մերկացրել Էին կոռուպցիայի մեջ, պաշտոնաթողության խնդրագիր Է տվել:

Ամենայն հավանականությամբ, նրան հարկադրել Է այս քայլին դիմելու այն աննախադեպ ճնշումը, որը գործադրում են Ճապոնիայի զանգվածային լրատվամիջոցները եւ պրեֆեկտուրայի բնակիչները:  

Ուշագրավ Է, որ անձնական ժամանցային ուղեւորությունների վրա պատգամավորի ոչ նպատակային ծախսերի հետաքննության ընթացքում, ուղեւորություններ, որոնք Նոնոմուրան ներկայացրել Է աշխատանքայինների տեղ, բացահայտվել են հարկատուների միջոցներով մեքենայությունների այլ փաստեր: Հայտնի Է դարձել, որ բացի այն 3 միլիոն իենից (շուրջ 30 հազար դոլար), որը պատգամավորը ծախսել Է ջերմուկներ կատարած ուղեւորությունների վրա, եւս 1,75 միլիոն իեն (շուրջ 17,5 հազար դոլար) օրենսդիր ժողովի անդամը ծախսել Է հազվագյուտ նամականիշերի ձեռքբերման վրա:   

Ավելի վաղ Նոնոմուրան հայտարարել Է, թե նյարդային խանգարման եզրին Է ստեղծված իրադրոության պատճառով: «Ես պատասխանել եմ բոլոր հարցերին, այլեւս ասելու բան չկա,- նշել Է Նոնոմուրան:- Ես վախենում եմ, որ կհայտնվեմ անելանելի դրության մեջ, կդադարեմ ինձ վերահսկելուց եւ ինքնասպանությամբ վերջ կտամ կյանքիս»: Իր մեղքը Նոնոմուրան այդպես Էլ չի ընդունել՝ պնդելով, թե «հասարակությունն իրեն պարզապես չի հասկացել», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am