Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Քեսաբահայերից ոմանք ապրում են իրենց բնակարաններում, որոշ ընտանիքներ հեռացել են Լիբանան

Քեսաբահայերից ոմանք ապրում են իրենց բնակարաններում, որոշ ընտանիքներ հեռացել 
են Լիբանան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբի բնակիչների մեծ մասն արդեն բնակվում են իրենց տներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Քեսաբի հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Նարեկ Լուիսյանը՝ ավելացնելով, որ էլեկտրականությունը և ջուրն ընդհատումներով լինում են Քեսաբում: Կանայք շարունակում են մաքրություններ կատարել և որքան հնարավոր է բնակարանները կարգի բերել:

Վարդապետը նշեց, որ Քեսաբի որոշ ընտանիքներ, ամբողջովին կորցնելով իրենց տները, ունեցվածքը, կարողությունները, հեռացել են այնտեղից և մեկնել Լիբանան: Նրա խոսքով՝ մի քանի քեսաբահայեր, ովքեր գործիքներ ունեն, հերկում են արտերը, որոշները հավաքում են բերքը և տանում Լաթաքիա վաճառելու՝ այդպիսով վաստակելով փոքր գումարներ: Ինչ վերաբերում է Քեսաբի ուղղությամբ նետվող ռումբերին, վարդապետը նշեց, որ ռումբերն այժմ ավելի հազվադեպ են նկատվում:

Հունիսի 15-ին Քեսաբի ազատագրումից հետո բնօրրան վերադարձած քեսաբահայերը ծանր վիճակում են հայտնվել: Քեսաբցիների բոլոր բնակարաններն անխտիր կողոպտվել են: Բնակարաններից որոշները զրկվել են բոլոր տեսակի տեխնիկայից՝ սառնարանից, լվացքի մեքենայից, խոհանոցային անհրաժեշտ պարագաներից, որոշները հրկիզվել են, մյուսների վրա ռումբ է ընկել և այնտեղ հնարավոր չէ ապրել:

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am