1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տասնութ ազգերի ներկայացուցիչներ Հայաստանում կմասնակցեն պարի և երգի միջազգային մրցույթ-փառատոնի

Տասնութ ազգերի ներկայացուցիչներ Հայաստանում կմասնակցեն պարի և երգի 
միջազգային մրցույթ-փառատոնի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 18-19-ն առաջին անգամ կանցկացվի պարի և երգի միջազգային մրցույթ-փառատոն: «Կովկասի առաջնություն» խորագրով մրցույթ-փառատոնին կմասնակցեն ոչ միայն Կովկասի, այլև այլ երկրների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:

Մրցույթի կազմակերպիչ, Միջազգային փառատոնների կովկասյան ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը հունիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ փառատոնին կմասնակցեն 18 ազգերի ներկայացուցիչ 400-500 մասնակիցներ:

«Սա առաջին մեծամասշտաբ փառատոնն է Հայաստանում, որին մասնակցում են 18 ազգի ներկայացուցիչներ: Այն կոչվում է «Կովկասի առաջնություն», բայց չի նշանակում, որ մասնակցում են միայն կովկասյան երկրները: Ցանկություն էին հայտնել 30 ազգի ներկայացուցիչներ, սակայն 18-ը կմասնակցեն: Միջոցառումը կմեկնարկի վաղը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում կանցկացվի շքերթ, այնուհետև կսկսվի մրցույթը»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ, նշեց Միջազգային փառատոնների կովկասյան ասոցիացիաի նախագահ Արման Ղուկասյանը:

Ղուկասյանն ընդգծեց, որ մրցույթն անցկացվում է վեց տարիքային խմբերում` առանց տարիքային սահմանափակման: «Բոլոր տարիքային խմբերում կլինեն հաղթողներ, ովքեր հունիսի 19-ին կմասնակցեն մրցանակաբաշխության արարողությանը»,-հավելեց Արման Ղուկասյանը: Բանախոսն ընդգծեց, որ այս նախագծի վրա իրենք աշխատում են նախորդ տարվա հոկտեմբերից, և իրենց նորաստեղծ ասոցիացիան  ցանկանում է կազմակերպել նմանատիպ միջոցառումներ:

«Բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր, կլինեն հաղթական հորիզոնականներ, սակայն դրամական պարգևատրումներ չկան, քանի որ մեր ֆինանսական միջոցները քիչ են»,-հավելեց Ղուկասյանը: Մրցույթ-փառատոնի ժյուրիների կազմում հիմնականում այլ երկրների ներկայացուցիչներ են:

Ժյուրիի անդամ, Բուլղարիայի ներկայացուցիչ Միլկո Կրալսկին նշեց, որ ցանկություն ունի Հայաստանում ստեղծել նաև դեռևս պայմանական անուն ունեցող պարային սպորտի ֆեդերացիա, կբացվեն տարատեսակ դպրոցներ, և արտասահմանյան մասնագետները կկրթեն պարելու ցանկություն ունեցողներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]