Հասարակական

Կամենեց-Պոդոլսկում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության համաժողով եւ հայկական մատուռի օծում

1 րոպեի ընթերցում

Կամենեց-Պոդոլսկում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության համաժողով եւ հայկական մատուռի օծում

ԵՐԵՎԱՆ 10 ՀՈՒՆԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամենեց-Պոդոլսկ քաղաքում հունիսի 27-28-ին Ուկրաինայի հայերի միությունն ու Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը կազմակերպել են մի շարք միջոցառումներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով analitika.at.ua կայքը , հունիսի 27-ին տեղի կունենա միության եռամսյակային համաժողով, որտեղ կքննարկվեն միության օրակարգային հարցերն ու կմշակվի միության 3-րդ եռամսյակի գործողությունների պլանը:

Հունիսի 28-ին սուրբ Ստեփանոս եկեղեցում տեղի կունենա մատուռի օծման արարողությունը: 1930-ականներին տարածքի բոլոր եկեղեցիներն ավերվել են: Սուրբ Ստեփանոսը հրաշքով է փրկվել եւ հանդիսանում է հայկական ճարտարապետության յուրահատուկ հուշարձան: Վերանորոգումից հետո մատուռը կրկին պատկանում է հայ համայնքին: Ինչպես հայտնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, եկեղեցիների վերանորոգումն ու պահպանումը տեղի հայկական համայնքի կարեւորագույն առաքելություններից մեկն է, քանի որ, համաձայն հայկական ավանդույթի, եկեղեցին ոչ միայն հանդիսանում է հոգեւոր, այլեւ մշակութային եւ կրթական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում