Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ. Norway chess 2014
20:47, 9 Հունիս 2014
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը նորվեգական գերմրցաշարի 6-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, իսկ պարտիան ավարտվեց 48-րդ քայլին:
Իրենց պարտիաներն ավարտել են Կարյակին-Կարլսեն և Գրիշչուկ-Սվդիլեր զույգերը, որոնք նույնպես խաղաղ ելք են ունեցել:
Այժմ Արոնյանն ունի 2,5 միավոր: Առաջատար Կրամնիկը դեռ չի ավարտել իր պարտիան և մինչ այս ուներ 3,5 միավոր:
Հաջորդ` 7-րդ տուրում Արոնյանը խաղալու է Վլադիմիր Կրամնիկի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում