Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Աբխազիան կվերանայի Հայաստանի հետ կապող երկաթուղու բացման հարցը. քաղաքագետ

Աբխազիան կվերանայի Հայաստանի հետ կապող երկաթուղու բացման հարցը.  
քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիան կվերանայի Վրաստանով  դեպի Հայաստան տանող երկաթուղու բացման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ-ում լույս տեսնող «Երկրամաս» պարբերականը, այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, Alte Et Certe վերլուծական գործակալության ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը: «Խոսքը չի վերաբերում Աբխազիայի ղեկավարության մեջ անունների փոփոխությանը, այլ նրան, թե ինչ իրավիճակում կգտնվի երկիրը: Հիմնական պատճառը, որ Աբխազիան չէր ցանկանում Վրաստանի հետ բացել երկաթուղային հաղորդակցությունը, այն էր, որ Աբխազիային դա ուղղակի պետք չէր»,- ասել է նա:

Քաղաքագետը նշել է, որ Աբխազիան «հեքիաթային» իրավիճակում էր հայտնվել, երբ նրա համար ամեն ինչ արվում էր: Ըստ նրա` Աբխազիային ոչինչ անել պետք չէր, քանի որ բյուջեի փողերի 80-85 տոկոսը գալիս էին Ռուսաստանից, իսկ մնացած 15 տոկոսն աբխազներն աշխատում էին ռուս զբոսաշրջիկների շնորհիվ: «Ինչի՞ համար է նրանց պետք երկաթուղին, եթե Ռուսաստանն ամեն ինչի համար վճարում է: Աբխազիայի կառավարության հրաժարականի պատճառներից մեկն էլ Մոսկվայից ելող 4 միլիարդ ռուբլի սուբսիդիայի կրճատումն էր մինչև 1 միլիարդ ռուբլի, ինչին էլ գումարվել է զբոսաշրջային մշուշոտ հեռանկարը»,- ասել է քաղաքագետը:

Նա ընդգծել է, որ եթե նախկինում Ռուսաստանը շահագրգռված էր Աբխազիա զբոսաշրջիկներ ուղարկելու հարցում, ապա հիմա ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին ավելի շատ կուղղորդի Սոչի և Ղրիմ, իսկ թե ինչ կլինի Աբխազիայի հետ, մեծ հարց է: «Հարկավոր է փող աշխատել,  և աբխազները դա հասկացան, և նրանց համար արդեն ձեռնտու չէր նախկին իշխանությունը, որն ապրում էր Ռուսաստանից եկող դոտացիաների հաշվին: Հիմա նրանք ստիպված կլինեն փոխել ներդրումային օրենսդրությունը, որպեսզի հնարավորություն ունենան ավելացնել ներդրումները: Իսկ երբ օտարեկրյա ներդրողների ուշադրության կենտրոնում հայտնվեն, նրանց երկաթուղային ճանապարհ է պետք գալու»,- ասել է Եպիֆանցևը` ընդգծելով, որ այդպիսով կարող է Վրաստանի միջոցով դեպի Հայաստան տանող երկաթուղու բացման հարցը վերանայելու անհրաժեշտություն առաջանալ, ինչին պետք է սպասել մոտակա ժամանակահատվածում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am