Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

«Առանց ծխախոտի օր». 10 տարվա ընթացքում հայ տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում

«Առանց ծխախոտի օր». 10 տարվա ընթացքում հայ տղամարդկանց շրջանում առկա է 
ծխախոտի օգտագործման նվազման միտում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում մայիսի 31-ը նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այդ օրը հաստատել է որպես «Առանց ծխախոտի օր»` բարձրաձայնելով ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը պատճառված վնասների մասին:

Այս տարի ԱՀԿ-ի կողմից «Առանց ծխախոտի» համաշխարհային օրվա կարգախոսն ուղղված է գնային քաղաքականությանը: Կազմակերպությունը կոչ է անում ուշադրություն դարձնել դրա իրականացմանը` շեշտադրելով, որ գնային և հարկային միջոցները բնկաչության տարբեր խմբերի կողմից ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակման կարևոր և արդյունավետ միջոցներ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ծխախոտի դեմ պայքարն ամեն տարի նոր թափ է ստանում: Նրա խոսքով, ծխելու դեմ պայքարի գործում նախարարության, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքը միտված է առաջին հերթին նոր մշակույթ ձևավորելուն:

 Միջոցառման ընթացքում լրագրողների ուշադրությանը ներկայացվեց հեռուստալրագրող Դավիթ Պետրոսյանի հեղինակած, ՀՀ նախագահի կողմից Հայաստանի երիտասարդական  հիմնադրամին տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակում նկարահանված հատուկ ֆիլմ, որում հասարակական-մշակութային գործիչները` Արթուր Իսպիրյանը, Եգոր Գլումովը իրենց ընտանիքի անդամների հետ խոսում են առողջ ապրելակերպի մասին` հանրությանը կոչ անելով խուսափել ծխելուց և դրա բացասական հետևանքներից:

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ` ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ մեր երկրում տարեկան 3000-4000 մարդ է մահանում մեծ մասաբ սիրտ-անոթային հիվանդություններից, որոնց առաջացման գործում բացասական մեծ դեր ունի նաև ծխախոտի օգտագործումը: «1999 թվականից սկսած Հայաստանում իրականացվում են մի շարք հետազոտություններ, որոնք միտված են ծխախոտի տարածվածության մակարդակը պարզելուն»,- ասաց Բազարչյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների համաձայն` աշխարհում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ մարդ է մահանում ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից: Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն է, բայց բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն, մեր երկրում մեծահասակ բնակչության համարյա մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որոնց ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: 15 տարեկանից բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 24 տոկոս, տղամարդկանց շրջանում` 50 տոկոս, իսկ կանանց շրջանում` 2.3 տոկոս: Հետազոտությունն իրականացվել է ողջ Հայաստանի տարածքում` Երևանում և մարզերում: Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է գտնվում hատկապես դեռահասների շրջանում ծխախոտի օգտագործման կանխարգելումը: Ալեքսանդր Բազարչյանի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ երեխաները ծխել սկսում են 13-15 տարեկանից: Արված հետազոտությունների համաձայն, Հայաստանում 13-15 տարեկան երեխաների 6 տոկոսն է ծխում:

Նշվեց, որ վերջին տասը տարվա ընթացքում հայ տղամարդկանց շրջանում նկատվում է ծխախոտի օգտագործման նվազման միտում: 2004 թվականին արված հետազոտությունների համաձայն, ծխախոտ օգտագործում էր հարցման ենթարկված բնակչության 29 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց 60,5 տոկոսը և կանանց 2.2 տոկոսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000 թվականից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am