Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով գիտաժողովը նվիրված է Թորոս Թորամանյանի ծննդյան հոբելյանին

«Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով գիտաժողովը 
նվիրված է Թորոս Թորամանյանի ծննդյան հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ՝ հունիսի 4-6-ը Երևանում կանցկացվի Հայաստանում և արտերկրում պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին նվիրված «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գիտաժողովը կնշանավորի նաև 2011թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանի հաստատություններին` տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար տեխնիկական համաձայնագրի» շրջանակներում իրականացվող համագործակցային ծրագրի ավարտը:

Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն Հայաս­տանի և արտ­երկրի մշակութային ժառանգության պահպանման և ընդ­լայն­ման նոր սահման­ները` ելակետ հանդիսանալով ապագա հետազոտությունների և ծրագրերի համար, ինչպես նաև նպաստելով տարբեր փորձագետների և կազմակերպությունների միջև բազմառարկայական կապերի և համագործակցության ձևավորմանը: Գիտաժողովը կմիավորի գիտաշխատողների, մասնագետների, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության ոլորտում քաղաքականություն իրականացնողներին, ովքեր կներկայացնեն, կքննարկեն հնագիտական, ճարտարապետական և քաղաքաշինական ժառանգությանն ու միջավայրին վերաբերող հիմնահարցերն ու դրանց զարգացման ուղիները:

Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Միջոցառմանը ներգրավված են նաև ժառանգության պահպանության ոլորտում ընդգրկված ու բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական և այլ կազմակերպություններ:

Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են հայերենը և անգլերենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]