Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Կառավարությունը նախատեսում է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներն սկսել 2018 թվականից

Կառավարությունը նախատեսում է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման 
աշխատանքներն սկսել 2018 թվականից

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը կշարունակի հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները, որի կառուցապատման մեկնարկը կլինի 2018 թվականին: Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի` մայիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստում:   

«Արմենպրես»-ի հաղորդմամ՝ էներգետիկայի ոլորտում կառավարության քաղաքականությունը միտված կլինի երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, օրենսդրական խթանների ձևավորմանը՝ նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար, վերականգնվող էներգետիկայի նպատակային զարգացմանն ուղղված քաղաքականության վարմանը, այդ թվում` առկա հիդրոներուժի, արևային և հողմային էներգիայի օգտագործման ընդլայնում և արդյունավետության բարձրացմանը:  

Գործադիրն առաջիկա տարիներին կիրականացնի նաև գեոթերմալ էներգետիկայի ներդրմանն ու զարգացմանն ուղղված միջոցառում­ներ, էներգախնայողության միջոցառումների ներդրմանը նպաստող քաղաքակա­նություն, էներգահամակարգի հետևողականորեն վերազինում` բարձրացնելով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշները և  մատակարարման հուսալիությունը:

Կառավարությունը կշարունակի նաև Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրա­հաղորդման օդային գծերի կառուցումը, որը Հայաստանից հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություն կստեղծի:

Շարունակական աշխատանքներ կիրականացվեն Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացման և գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am