Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ն անցկացրել է ամենամյա «Կյանքի քայլ 2014» մարաթոնը

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ն անցկացրել է ամենամյա «Կյանքի քայլ 
2014» մարաթոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 500 մասնակից՝ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքային ղեկավարներ, այնպես էլ պարզապես կամավորներ են մասնակցել ամենամյա «Կյանքի քայլ 2014» մարաթոնին, որն արդեն 9-րդ անգամ կազմակերպում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամը: Միջոցառումը նշանավորվել է երիտասարդների, մի շարք տեղական հայկական դպրոցների, կազմակերպությունների, ուսանողական միությունների, երիտասարդական ակումբների ակտիվ մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ռեեստրից, համայնքային միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 3-ին Գլենդեյլում, Կալիֆորնիա: Քայլերթը մեկնարկեց Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցից, հասավ մինչև Գլենդելի կենտրոն և վերադարձավ մեկնարկային կետ, որտեղ շարունակվեց տոնախմբությունը:

«Կյանքի քայլ 2014» մարաթոնի գլխավոր հովանավորները երեքն էին `Գլենդել Մեմորիալ հիվանդանոցը, «Ֆաունդեյշն» լաբորատորիան և մի անանուն բարերար:

Բացման արարողության ժամանակ եղան բազմաթիվ ելույթներ: Ելույթ ունեցավ նաև բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդանը:

«Մենք նվիրում ենք այս քայլերթը մեր բոլոր հիվանդներին, նաև նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն: Սակայն նրանց ընտանիքները և ընկերները այսօր մեզ հետ այստեղ են և օգնում են մեզ մեր գործում», - ասել է դոկտոր Ֆրիդա Ջորդանը: Ապա դոկտոր Ջորդանը ներկայացրեց քաղցկեղից բուժված տասնամյա մի փոքրիկի, Գրեյս Կեսաբլակին, որը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար և ներկայացրել է քայլերթի համար իր կողմից հավաքված նվիրատվությունը: « Գրեյսի պատմությունը, ինչպես նաև շատ այլ պատմություններ դարձնում են մեր աշխատանքը այդքան նշանակալի»,- ասել է նա:

Դոկտոր Ջորդանը ներկայացրել է նաև Արփինե Զոհրաբյանին, ով երկար ժամանակ աջակցել է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին և ռեեստրի կամավոր դոնորներից է, նա կազմակերպել էր դրամահավաք «Կյանքի քայլ 2014» համար: «Երեք տարի առաջ, ես երեք տարեկան երեխային նվիրել եմ ոսկրածուծ: Այսօր այդ երեխան վեց տարեկան է, բուժված քաղցկեղից, առողջ, խաղում է և վայելում կյանքը: Այսպիսով, ես խրախուսում եմ բոլորին միանալ ռեեստրի շարքերին՝ դառնալով պոտենցիալ դոնոր: Այսօր հանձնելով մի պարզ նմուշ, հետագայում կարող եք օգնել փրկել մեկի կյանքը »,- ասել է Զոհրաբյանը:

Նախքան քայլերթի մեկնարկը, մասնակիցները հավաքվել են ոգեշնչող երաժշտության ներքո, կատարվեց ժապավենի կտրման հանդիսավոր արարողությունը դոկտոր Ֆրիդա Ջորդանի և Գրեյս Քեսաբլաքի կողմից: Հինգ մղոն երկարությամբ քայլերթն անցավ նաև Հայկական Հյուպատոսարանի մոտով, որտեղ մասնակիցներին ողջունեցին հյուպատոսի խորհրդական Արտակ Գալստյանը և հյուպատոսարանի անձնակազմը:

«Կյանքի քայլ 2014» քայլերթը ավարտվել է Գլենդեյլի Մեմորիալ Հոսփիթալ Պլազայում, որտեղ մասնակիցները շարունակեցին տոնախմբությունը: Տեղական դպրոցներից, հարյուրավոր երեխաներ շնորհվեցին մեդալներով «Կյանքի քայլ 2014» մասնակցության համար:

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամում մինչ օրս կամավորագրվել է 26.000 դոնոր, ռեեստր դիմած 2885 հիվանդի հետ նախնական համընկնող 2481 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]