Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Երկրպագուներն ու ընկերները Երևանից Արամ MP3-ին սատարող անակնկալ են մատուցելու

Երկրպագուներն ու ընկերները Երևանից  Արամ MP3-ին սատարող անակնկալ են 
մատուցելու

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014»-ին ընդառաջ մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն սատարման պակաս չի զգա: Մայիսի 2-ին նրա ընկերները, երկրպագուներն ու պարզապես ակումբային կյանքը սիրող մարդիկ կհավաքվեն Երևանի «Կամի» ակումբում, որի նախաձեռնությամբ հետաքրքիր անակնկալ կմատուցվի երգչին: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միջոցառման մենեջեր Իննա Մկրտչյանը պատմեց, որ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակներին սատարելուն ուղղված նման նախաձեռնությամբ իրենք հանդես են գալիս առաջին անգամ:

«Միջոցառման ընթացքում կնկարահանվի տեսահոլովակ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Այն  մոտնաժվելուց հետո կուղարկվի Արամ MP3-ին»,- պատմեց Մկրտչյանը` նաև տեղեկացնելով, որ տեսանյութից բացի ցանկացողները կկարողանան ուղղել Արամ MP3-ին նաև իրենց մաղթանքները հատուկ պաստառի վրա գրառումներ կատարելով:

Երգիչն այս ամենի մասին տեղյակ չէ, և, կազմակերպիչների հավաստմամբ, սա անակնկալ է լինելու նրա համար:

 Մկրտչյանի խոսքով, կայանալիք միջոցառմանն ակնկալվում է մոտ 100-200 մարդկանց ներկայություն, որտեղ  երաժշտությունը նույնպես կտարածի եվրատեսիլյան շունչը: Ողջ միջոցառման ընթացքում, դիջեյի ուղեկցությամբ, կհնչեն մրցութի տարբեր տարիների, Հայաստանի և այլ երկրների մասնակիցների երգերը:

Առաջիկայում ակումբը ծրագրում է նման սատարման երեկոները պարբերական դարձնել:

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունն ապրիլի 27-ից արդեն Կոպենհագենում է, իսկ ապրիլի 28-ին մեր պատվիրակ Արամ MP3-ն իր առաջին փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում: Արամ MP3-ն ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում` առաջին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Not alone երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքի հեղինակը` Գարիկ Պապոյանը: Երգի գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը ԳրիգորԳասպարյանն է: Երգն արտահայտում է «պայքարիր հանուն սիրո» գաղափարը: Մեր մասնակցի Not alone երգի տեսահոլովակը մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջինն է`ավելի քան 2 մլն 200 հազար դիտում ցուցանիշով: 2014 թվականի մայիսին կայանալիք համեվրոպական մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենան դիտել ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, այդ թվում` Առաջին ալիքի հեռուստադիտողները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am