Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Շիֆը հուսով է` սենատոր Մենենդեսի բանաձևի ընդունումը կնպաստի նաև «Հայոց ցեղասպանության արդարության և ճշմարտության մասին» բանաձևին

Շիֆը հուսով է` սենատոր Մենենդեսի բանաձևի ընդունումը կնպաստի նաև «Հայոց 
ցեղասպանության արդարության և ճշմարտության մասին» բանաձևին

ԳԼԵՆԴԵՅԼ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հույս ունի, որ Սենատի արտաքին հարբերություններում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը դրական ազդեցություն կունենա նաև իր առաջարկած «Հայոց ցեղասպանության արդարության և ճշմարտության մասին» բանաձևի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին կոնգրեսականն ասել է Glendale News-Press պարբերականին: «Սենատի գործողություններն ազդում են Ներկայացուցիչների պալատի վրա…միայն ժամանակը ցույց կտա»,- ասել է Շիֆը:

Դեռևս անցյալ տարի ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն, Մայքլ Գրիմը և Ֆրենկ Փալոնեն համատեղ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման նոր փաստաթուղթ, որը կոչ է անում Օբամայի վարչակազմին վերահաստատել նախկինում ԱՄՆ կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման փաստը: Բանաձևն առաջ է քաշում վիլսոնյան վարչակազմի հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին:

Իսկ 2014 թվականի ապրիլին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 12-5 ձայներով հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման 410 բանաձևը` ներկայացված հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի և սենատոր Մարկ Քըրքի կողմից: Պարբերականը հույս է հայտնել, որ Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարի Ռիդին այն Սենատի օրակարգ կմտցնի մինչև այս նիստի ավարտը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am