Տարածաշրջանային

Թուրքական կուսակցությունը Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված երթ է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Թուրքական կուսակցությունը Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված երթ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ապրիլի 23-ի երեկոյան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ է կազմակերպել Ստամբուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, երթի մասնակիցները հավաքվել են Շիշլի թաղամասի Փանգալթը մետրոյի կայարանի մոտ, մոմ վառել, մեխակներ դրել, պաստառներ պարզել եւ հայկական երաժշտության ներքո շարժվել դեպի Քուրթուլուշ թաղամաս: Այստեղ նրանք հանդես են եկել թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը քննադատող հայտարարություններով: Ակցիան անցել է առանց միջադեպերի:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, այսօր Թուրքիայի մի շարք քաղաքներում նախատեսված են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում