Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայ բասկետբոլիստուհիները տոնեցին իրենց առաջին հաղթանակը

Հայ բասկետբոլիստուհիները տոնեցին իրենց առաջին հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աղջիկների բասկետբոլի թիմը 78:52 հաշվով հաղթել Է Մոլդովայի թիմին` տոնելով իր առաջին հաղթանակը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկած ԱՊՀ անդամ երկրների դպրոցականների բասկետբոլի մրցաշարում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հայաստանի մարզուհիները հաջորդ մրցամարտում ապրիլի 22-ին հանդիպելու են Ղազախստանի թիմի հետ:

Հայաստանի թիմի գլխավոր մարզիչն Է Լիանա Բաղդասարյանը, երկրորդ մարզիչը՝ Վերոնիկա Մանուկյանը:

Հայ բասկետբոլիստներն առաջին անգամ են մասնակցում նման մրցաշարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am