ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել /լրացված/
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը ընդունել է հրաժարականը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը քաղաքական ուժի գործադիր մարմնի նիստից հետո:
Նա նշեց, որ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացվել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն քանի որ բանակցություններ էին ընթանում Մաքսային միության հետ կապված, պետք է կազմակերպվեր ՀՀԿ միջազգային տնտեսական կոնֆերանսը, Նախագահը նրան խնդրել է որոշ ժամանակ շարունակել իր լիազորությունները: «Վարչապետն ասել է, որ սա կշռադատված որոշում է և պահի տակ կայացրած չէ: Հրաժարականը պայմանավորված է եղել անձնական պատճառներով»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ նոր կառավարության հարց չի քննարկվել:
Տիգրան Սարգսյանը գրառում է արել նաև Ֆեյսբուքում.«Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:
Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնել է 2008թ. ապրիլի9-ին:
Նա ծնվել է1960 թ. հունվարի 29 հունվարի 29-ին, Կիրովական (ներկայիս Վանաձոր) քաղաքում:1977-1978 թթ. սովորել է Երևանի տեխնիկական թիվ 14 ուսումնարանում,1978-1980թթ.` Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Պլանավորման և տնտեսության ֆակուլտետում,1980-1983թթ.` Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում, ավարտել գերազանցության դիպլոմով,1983-1987 թթ.`Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրայում,1994 թ.` Վաշինգտոնի Իրավունքի միջազգային ինստիտուտում,1996-1997թթ.`Վաշինգթոնում, Համաշխարհային բանկի Տնտեսական զարգացման ինստիտուտում:
Տիգրան Սարգսյանը1987-1990 թթ. աշխատել է Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում,1988-1993 թթ.` Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահն է եղել,1990-1991թթ.` տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատորը,1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ,
1993-1994 թթ.`աշխատել է Երևանի պետական համալսարանում, բանկային գործ դասավանդել,1995-1998թթ. եղել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ,
1995-2008 թթ.` Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրենը,
1998-2005 թթ.` ՀՀ կենտրոնական բանկի նախագահը,2005-2008 թթ.` վերանշանակվել այդ պաշտոնում,2005-2007 թթ.` Միջպետական բանկի խորհրդի նախագահն էր:
ՀՀ Նախագահի2012 թ. հունիսի 2-ի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: 2013 թվականի ապրիլի 19-ին վերանշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում` 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում:
ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ունի պահեստազորի սպայի զինվորական կոչում: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է: Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի և երկու թոռ: