Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Էրդողանի դեմ դատական գործ կհարուցվի Twitter-ն արգելելու համար /լրացված/

Էրդողանի դեմ դատական գործ կհարուցվի Twitter-ն արգելելու համար /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Աքիֆ Համզաչեբին հայտարարել է, որ կուսակցությունը դատական գործ է հարուցելու երկրում Twitter-ն արգելափակելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberturk-ը, ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մեղադրանք է ներկայացվելու անհատի իրավունքներն ու ազատությունները խախտելու համար:

Թուրքիայի իրավաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն ևս հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ: Հենց Twitter-ում նա կարողացել է գրառում անել` նշելով, որ այսօր հենց առաջին գործը կլինի սոցիալական ցանցը արգելափակողների դեմ դատական հայց ներկայացնելը և սոցցանց հասանելիությունը վերականգնելու համար դատարան դիմելը:

Մարտի 20-ին ժամը 23:00-ի սահմաններում Թուրքիայում արգելափակվել է մուտքը  Twitter սոիցալական ցանց: Նախքան այդ մասին հայտնի դառնալը, նախընտրական քարոզչության ժամանակ Բուրսայում ելույթ ունենալիս վարչապետ Էրդողանը հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, բոլորը հիմքից արմատախիլ ենք անելու: Մեզ չի հուզում թե արտաքին աշխարհն այսպես կամ այնպես կասի»:

Արգելափակումից հետո Թուրքիան Չինաստանից հետո դարձել է երկրորդ երկիրը, որտեղ Twitter-ն արգելված է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am