Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նոր Ջուղայի հայկական եկեղեցի Քեթրին Էշթոնի այցելությունը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում

Նոր Ջուղայի հայկական եկեղեցի Քեթրին Էշթոնի այցելությունը հիստերիա է 
առաջացրել Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն իր պաշտոնական և ոչ պաշտոնական լծակներով շարունակում է հանդես գալ տարբեր հայտարարություններով, որոնք պարզապես փաստում են նրա դիվանագիտական և միջազգային ոչ քաղաքակրթության մասին: Օրերս ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի այցն Իրանում հայկական եկեղեցի անտարբեր չի թողել ադրբեջանցի պաշտոնյաներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, դրսևորելով անքաղաքակիրթ վերաբերմունք, հարկ է համարել մեկնաբանություն տալ ԵՄ գերագույն հանձնակատարի գործողություններին: «Կարծես հարգարժան Էշթոնը խոսք է տվել այցելել հայկական եկեղեցիներ բոլոր այն երկրներում, որտեղ լինում է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նովրուզովը:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը մարտի 10-ին այցելել է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանք: Պատվիրակության անդամները նախ այցելել են որմնանկարներով զարդարված և 350 տարվա պատմություն ունեցող Սուրբ ամենափրկիչ վանքի «Սուրբ Հովսեփ Արեմաթացի» եկեղեցի: Այստեղ շարականներ է կատարել վանքի «Կոմիտսաս» երգչախումբը` Արմեն Ամիրխանյանի խմբավարությամբ: Էշթոնն ու պատվիրակության մյուս անդամներն ունկնդրել են շարականներ, ապա դիտել եկեղեցու գունազարդ որմնանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am