Տարածաշրջանային

Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Գյանջայում

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի    արտգործնախարարները հանդիպում են Գյանջայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ահմեդ Դավութօղլուն, Մայա Փանջիկիձեն եւ Էլմար Մամեդյարովը հանդիպում են Գյանջայում: Նախարարները նախ կհանդիպեն երկկողմանի ձեւաչափով, որից հետո տեղի կունենան եռակողմ ձեւաչափով խորհրդատվություններ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Երեք նախարարների հանդիպումն անցկացվում է Տրապիզոնում 2012 թ. տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդունված հռչակագրի հիման վրա, որում արտացոլված են Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության ուղղությունները:

Երեք երկրների ԱԳՆ ղեկավարների առաջին նիստը տեղի էր ունեցել 2013 թ. մարտին` Բաթումում, որտեղ ընդունվել էր 2013-2015 թթ. միջգերատեսչական համագործակցության շրջանակում գործողությունների պլանը: Նշվում է, որ հանդիպման շրջանակում կողմերը կքննարկեն նաեւ տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության խնդիրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում