Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական մի շարք միջոցառումներ

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական մի շարք 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև հանձնաժողովը քննարկել է այն հոբելյանական միջոցառումները, որոնք կմեկնարկեն առաջիկա օրերից և կանցկացվեն հաջորդ տարվա ընթացքում:

Մասնավորապես, տեղեկացվել է, որ արդեն իսկ դեկտեմբերի 23-ին Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հոբելյանական համերգ:

2014թ.-ին Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում ևս կանցկացվի հոբելյանական համերգ, իսկ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում՝ մեծարման երեկո: Տարբեր երգչախմբերի, 800 երաժիշտների մասնակցությամբ հաջորդ տարվա ամռանը նախատեսվում է կազմակերպել ՀՀ պետական հիմնի, «Էրեբունի-Երևան» խմբերգերի կատարում, որը կլինի անվանի մաեստրոյի մեծարման գլխավոր իրադարձություններից մեկը:   

2014 թվականի ընթացքում կանցկացվի Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, սփյուռքի երգչախմբերի հետ համատեղ համերգ, կառավարության աջակցությամբ կհրատարակվի «Հովհաննես Չեքիջյան» գիրքը, կկազմակերպվի «Հովհաննես Չեքիջյան»  ֆիլմի դիտում և դասական երաժշտության համերգ: Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կբացվի մաեստրոյին նվիրված գրքերի ցուցահանդես, կպատրաստվեն տարբեր հեռուստահաղորդումներ՝ նվիրված մեծանուն արվեստագետին: 

Զեկուցվել է, որ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների համար կսահմանվի  Հովհաննես Չեքիջյանի անվան կրթաթոշակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am