Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայկական բանակին անհրաժեշտ են թռիչքային զարգացման պայմաններ. Պաշտպանության նախարար

Հայկական բանակին անհրաժեշտ են թռիչքային զարգացման պայմաններ. 
Պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակը պատշաճ է իրականացնում իր առջև դրված խնդիրները, սակայն աշխարհաքաղաքական ներկա իրադրությունում մեծ տեմպերով զարգանալու անհրաժեշտություն կա: Այդ մասին նոյեմբերին 9-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ՊՆ վարչական համալիրում Երիտասարդության համաշխարհային օրվան (նոյեմբերի 10) նվիրված միջոցառմանը: Պաշտպանության նախարարը կարևորեց պետության ռազմական ուժի երեք բաղադրիչ. տնտեսություն, բանակ և զորահավաքային նախապատրաստություն, բնակչության ռազմահայրենասիրական դաստիարակություն: Օհանյանը խոսեց հայկական բանակի որակական գերազանցության մասին` նշելով, որ տարածաշրջանում մեր երկրի Զինված ուժերը մրցունակ են և պատշաճ կերպով են իրականացնում իրենց առաքելությունը: «Սակայն այդ ամենը, ես գտնում եմ, որ աշխարհաքաղաքական այս իրականության մեջ մեզ համար բավարար չէ: Մեզ անհրաժեշտ են թռիչքային զարգացման ապահովման պայմաններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օհանյանը:

Պաշպանության նախարարը կարևորեց երիտասարդների մասնակցությունը պետական, բանակային և հասարակական տարբեր միջոցառումներին: «Ըստ էության, սա մի այնպիսի տոն է, որն ուղեկցում է յուրաքանչյուրիս մեր ամբողջ կյանքում, որպեսզի մենք բոլորս միշտ մեզ երիտասարդ զգանք: Եվ այդ է պատճառը, որ նաև մեր տոնացույցում երկու օր ենք տոնում երիտասարդների օրը»,- ասաց Օհանյանը՝  հավելելով, որ օրացույցի բոլոր տոնակատարություններն էլ երիտասարդների հետ կապ ունեն:

Օհանյանը հիշեցրեց արցախյան գոյամարտի տարիներն  երիտասարդների ու մտավորականների անձնուրաց պայքարի մասին: «Հայկական բանակն, ինքնըստինքյան, ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է, և համագործակցությունը հասարակական տարբեր կազմակերպությունների հետ այսօր նաև ներառում է մի կարևոր ուղղություն՝  երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցություն»,- նշեց նա:

Երիտասարդների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ՊՆ ղեկավար կազմը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, կուրսանտներ և այլք: Ելույթ ունեցան բուհերի ուսումնական խորհրդի ղեկավարներ:  ՀՀ պաշտպանության նախարարը գերատեսչական պարգևների արժանացրեց շուրջ 3 տասնյակ երիտասարդների: Հնչեցին երաժշտական կատարումներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am